2386 դիտում
18:55 28-06-2016
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամադ Ալ Կասիմիի հետ
Հունիսի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամադ Ալ Կասիմիի հետ:
Հանդիպմանը դեսպան Ղարիբջանյանը էմիր Կասիմին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Շեյխ Կասիմին բարձր գնահատեց հայ-էմիրատական հարաբերությունների զարգացման դինամիկան:
Կողմերն անդրադարձան երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց տարբեր մակարդակով փոխադարձ այցելությունների անցկացման կարևորությունը բազմաոլորտ փոխգործակցության խթանման գործում:
Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի Էմիրության միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին՝ Շեյխ Կասիմին վերահաստատեց Էմիրությունների պատրաստակամությունը կյանքի կոչելու այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նմանատիպ նյութեր
2364 դիտում
18:32 17-01-2019
Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են