23605 դիտում
10:30 29-06-2016
Դարն ապրած Toyota-ի խմած վարորդը մի իսկական «շոու-կինո» էր սարքել Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota մակնիշի 34 RՏ 805 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ Հ. Եղիազարյանը, տևական ժամանակ մի իսկական շոու է սարքել՝ հրաժարվելով Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջից՝ ներկայացնելու ավտոմեքենայի անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը: Անգամ սպառնալիք էր տեղացել ՃՈ աշխատակիցների հասցեին՝ ասելով, թե՝ ձեզ ու ձեր նմաններին նկարելու եմ ու խայտառակ անեմ:
ՃՈ աշխատակիցները, տեսնելով, որ օրինազանցը չի ենթարկվում իրենց օրինական պահանջին, օգնություն են խնդրում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 3-րդ հատուկ գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողներին, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ պահպանվող հատուկ տարածք, Հ. Եղիազարյանն էլ ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Նշված արարքի համար Հ. Եղիազարյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը մի իսկական «կինո էլ սարքել է գաի պլաշչադկայում»՝ վիրավորական արտահայտություններ տալով ՃՈ աշխատակիցների հասցեին, անգամ արտահայտվելով, թե ինքը կարող է նրանց «քրֆել», ամեն ինչ ասել, իսկ նրանք չեն կարող «ատվետ» տալ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+