37440 դիտում
18:33 13-09-2018
24-ամյա վարորդի BMW-ն տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». նա, ով ընկերների հետ մի իսկական շոու էր սարքել, եղել է խմած.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW մակնիշի 11 OD 011 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ 24-ամյա Հայկ Բուդաղյանն ու նրա ընկերները տևական ժամանակ մի իսկական շոու էին ստեղծել և փորձել էին չենթարիվել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջին, սակայն, տեսնելով, որ այլ ելք չունեն, միևնույն է, երկաթյա նժույգը տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, գլխիկոր ենթարկվել են ու BMW-ն տեղափոխվել է «գաի պլաշչադկա»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ. Հ. Բուդաղյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
27627 դիտում
17:48 12-07-2017
Խմած վարորդի BMW-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
42476 դիտում
16:15 07-02-2017
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ խմած վարորդի «յաշիկը» տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ