211652_close_icon
views-count5108 դիտում article-date 16:59 29-06-2016

Հայհոյանքը դանակահարության պատճառ է դարձել. Արմանը դանակահարել է Պայքարին

Արման Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Պայքար Վարդանյանի կողմից իր հասցեին արված հայհոյանքից առաջացած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Պ. Վարդանյանի մարմնին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր