211652_close_icon
views-count4050 դիտում article-date 14:43 29-06-2016

Ռազմական գաղտնիքի բացահայտումը նշանակում է հակառակորդի ջրաղացին ջուր լցնել. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեմ է քառօրյա պատերազմից հետո այս առումով «թեմատիկ» վերլուծություններին, կլոր սեղաններին, որի ժամանակ երբեմն –երբեմն ռազմական գաղտնիքներ են բացահայտվում: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայաստանի ԶՈՒ և Արցախի Պաշտպանության բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր առաջ դրված խնդիրները պատշաճ իրականացնում է և պետք չէ կողքից խանգարել: Խորհուրդ կտայի մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվեր, պետք չեն տարբեր տիպի վերլուծություններ, հանդիպումներ, կլոր սեղաններ, որոնք որոշակի առումով գաղտնիքներ են բացահայտում, իսկ ռազմական գաղտնիքի բացահայտումը նշանակում է հակառակորդի ջրաղացին ջուր լցնել»,- ասաց Սեյրան Օհանյանը: Պատասխանելով հարցին, թե մամուլում գրվում է իր հնարավոր պաշտոնանկության մասին, Սեյրան Օհանյանն ասաց. «ՀՀ Պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի իր հայրենիքին ծառայել»: Անդրադառնալով հակաօդային պաշտպանության ՀՀ-ՌԴ համաձայնագրին և այն փաստին, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել և ամբողջությամբ չի կատարել մեր երկրի հետ վարկային համաձայնագիրը, Սեյրան Օհանյանն ասաց, որ ՌԴ-ի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները՝ տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ կերպով: Նախարարը հավելեց, որ 200 միլիոն դոլարով միջպետական վարկը հնարավորություն է տալիս, որ մեր երկիրը ժամանակակից սպառազինություն ձեռք բերի ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում` ներքին գներով:

Նմանատիպ նյութեր