211652_close_icon

ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել մաքսային տեսուչի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

views-count2253 դիտում article-date 15:54 29-06-2016
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթի իրականացման ընթացքում, ՀՀ նախկին ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային տեսուչի կողմից 2015թ.-ի ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Նմանատիպ նյութեր