211652_close_icon
views-count3058 դիտում article-date 18:24 29-06-2016

Գարեթ Բեյլ. Անհավատալի է, որ Եվրո-2016-ում վերջին բրիտանական թիմն ենք մնացել

Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը անդրադարձել է Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչում Բելգիայի հետ խաղին: «Անհավատալի է, որ մենք Եվրո-2016-ում վերջին բրիտանական թիմն ենք մնացել: Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ հաղթանակը տհաճ էր և սազական չէր մեզ, բայց այն ցույց տվեց մեր բնավորությունն ու ոգին: Բելգիայի նկատմամբ որակավորման փուլում տարած հաղթանակից հետո մենք վստահություն ձեռք բերեցինք մեր ուժերի նկատմամբ և ավելի բարձր խաղամակարդակի անցանց», ասել է Բեյլը: Նշենք, որ Ուելս-Բելգիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր