2237 դիտում
16:46 01-07-2016
ՀՀ ՄԻՊ-ի միջնորդությամբ շենքերի բակում ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժվել է
Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում է արեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը:
Դիմումատուների պնդմամբ՝ իրենք դիմել են Երեւանի քաղաքապետարան նշված շինությունն ապամոնտաժելու խնդրանքով, սակայն արդյունքի չեն հասել:
Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետին, ի պատասխան որի՝ Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշված շենքերի հարակից տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
14:03 27-11-2014
Մայրաքաղաքում հերթական ապօրինի շինությունն է ապամոնտաժվել
1130 դիտում
12:48 04-12-2014
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում հերթական ապօրինի 6 շինությունն է ապամոնտաժվել
1570 դիտում
16:31 13-06-2016
Կապամոնտաժվի Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունը
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
601 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը