211652_close_icon
views-count3580 դիտում article-date 16:23 02-07-2016

Շտայնմայերն ու Լավրովը հեռախոսազրույց են անցկացրել. քննարկվել է նաև ԼՂ խնդիրը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Քննարկվել են ռուս-գերմանական օրակարգին առնչվող հարցեր, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Հիմնական ուշադրությունը սևեռվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հեռանկարների վրա՝ պայմանավորված Շտայնմայերի՝ ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Երևան և Բաքու կատարած այցելությունների արդյունքների ամփոփմամբ: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ուկրաինական հակամարտությանը և մինսկյան համաձայնությունների կատարմանը, որոնք ստանձնել է ռուսական կողմը:

Նմանատիպ նյութեր