211652_close_icon
views-count7701 դիտում article-date 21:48 02-07-2016

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ հագած չեն»․ Այսօր Էռնեստ Հեմինգուեյի մահվան օրն է

Դպրոցն ավարտելուց հետո Էռնեստ Հեմինգուեյը աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ Զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի Ձյուները», «Մադրիդի Վարորդները», «Կղզի Օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ Ծերունին և ծովը։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։

Նմանատիպ նյութեր