211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:22 23-06-2015

Կուբայի և ԱՄՆ իշխանությունները 860 000 դոլար կհատկացնեն Էռնեստ Հեմինգուեյի` Կուբայում գտնվող տան վերականգնմանը

Կուբայի և ԱՄՆ իշխանությունները հայտարարել են համատեղ նախագծի իրականացման մասին` 860 000 դոլար ընդհանուր արժողությամբ, որի նպատակն է վերականգնել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի տունը, որտեղ նա գրել է իր ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը` «Ծերունին և ծովը: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, «Finca Vigia» կալվածքը, որտեղ գրողը բնակվել է 1939-1961 թթ., գտնվում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի մերձակայքում: Նախագիծը ներառում է նաև տանը կից արհեստանոցի կառուցումը, որտեղ հետագայում կտարվեն հեղինակի անձնական նամակներն ու սևագրերը և այլ բազմաթիվ փաստաթղթերի վերականգնման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր