2784 դիտում
14:12 04-07-2016
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիների հարցով դիմել է ՌԴ ՄԻ հանձնակատարին
Հիմք ընդունելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին և խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հարցով ՌԴ իր գործընկերոջը դիմել է նաև պաշտոնական նամակով:
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
13:59 17-10-2016
Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ միջազգային մարմիններին
Այս բաժնից
1060 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
661 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
526 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար