211652_close_icon
views-count21766 դիտում article-date 14:15 04-07-2016

Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է «Շատոն» մանկական հագուստ-սրահ՝ կոտրելով ապակե ցուցափեղկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Շաթիրյանը Կոմիտասի պողոտայում իր վարած BMW մակնիշի 05 ԼՕ 139 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Շատոն» մանկական հագուստ-սրահին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վարդան Վարդերեսյանն ու Արմեն Սարգսյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են նույն սպայական գումարտակի սպայական ջոկին, որտեղից ժամանում է տեսուչը: Հարվածի հետևանքով «Շատոն» մանկական հագուստ-սրահի ապակիները կոտրվել են և վնասվել են ալյումինե սյուները, իսկ BMW-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդն այսօր գիշեր մեկնելու էր ԱՄՆ՝ ուսման և եկել էր մոտակա խանութից ճամպրուկ գնելու: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր