28204 դիտում
09:48 05-07-2016
Երևանում 62-ամյա վարորդը BMW X5-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ դպրոցականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Կարեն Բազիյանը Սարյան և Ֆրիկ փողոցների խաչմերուկում իր վարած BMW X5 մակնիշի 81 RR 881 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ 15-ամյա Հարություն Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով վարորդ Կ. Բազիյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանը սովորում է Երևանի թիվ 5 հիմնական դպրոցի 10-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
9643 դիտում
19:00 16-12-2014
Երևանի Անանուն փողոցում 23-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ