6285 դիտում
09:54 05-07-2016
Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ռուսական ավիափոխադրողները միլիոնավոր դոլարների գերշահույթ են ստանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այն դեռ երկար չի գործելու, Հայաստանից դպի Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Մասնավորապես, մինչ այս Երևան-Մոսկվա չվերթի ավիատոմսը վաճառվել է 51-52 հազար դրամով: Այժմ նույն ավիատոմսը հնարավոր է գնել 68-95 հազար դրամով: Իսկ Երևան-Սոչի ավիատոմսը մինչ Վերին Լարսի անցակետի փակվելն արժեցել է 43 հազար դրամ, այժմ այդ նույն տոմսը հնարավոր է գնել 78 հազար դրամով:
Ի՞նչ է անում Արտակ Շաբոյանի գլավորած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդիրն ուսումնասիրելու համար:
Այսպիսով՝ մինչև «խնդիրը կուսումնասիրեն», այդ ժամանակ արդեն Վերին Լարսի անցակետը կբացվի, իսկ ռուսական ավիափոխադրողներն էլ տասնյակ միլիոն դոլարների գերշահույթ կստանան՝ մեր պետության ականջներից «լապշա կախելով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4987 դիտում
12:38 03-05-2017
Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ. Հարութ Սասունյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»