211652_close_icon
views-count7870 դիտում article-date 21:26 19-11-2018

Ժամը 20:30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված թեթև բեռնատարներին թույլատրվել է մտնել Վրաստանի տարածք

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված թեթև բեռնատարներին թույլատրվել է մտնել Վրաստանի տարածք: Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր