144432 դիտում
17:00 05-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Հրազդանում 7-ամյա տղայի՝ մահվան ելքով վրաերթից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ հուլիսի 4-ին, Հրազդան քաղաքում 39-ամյա վարորդի՝ Վանիկ Սարգսյանի կողմից 7-ամյա երեխայի մահվան ելքով վրաերթից:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/04/89626/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում՝ «Վեվ» խանութի դիմաց, վրաերթի էր ենթարկել 7-ամյա Արմեն Խամփերյանին:
Երեխան տեղում մահացել էր, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել էին ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել էր ոչ սթափ (խմած) վիճակում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26713 դիտում
11:58 26-11-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ