31333 դիտում
17:55 05-07-2016
Երևանում շուտով McDonald՛s կբացվի
Վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտնել է, թե McDonald's–ն իր առաջին Բիգ Մակը երբ կպատրաստի Հայաստանում:
Հայերն առաջին Բիգ Մակը կկարողանան համտեսել 2017 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց գործարար Թեմուր Չկոնիան։
Նրա խոսքով` այս պահին արդեն ընթանում են Երևանում McDonald's կառուցելու կազմակերպական աշխատանքները։ Շատ շուտով Հայաստանի բնակիչները հայտնի համբուրգեր ուտելու համար ստիպված չեն լինի հեռանալ երկրից։
«Մի քանի օր առաջ Երևանում էի, ծանոթացա քաղաքին ու ենթակառուցվածքներին։ Երևանում կարելի է 3-4 McDonald's բացել»,- ասաց Չկոնիան։
Վրացի գործարարի կարծիքով` Երևանը խիտ բնակեցված քաղաք է, սակայն դա խնդիր չէ McDonald's-ի համար։
«Շուտով կգան McDonald's ընկերության մասնագետները, և մենք կսկսենք շինարարությունը։ Այս պահին տեղն ենք ընտրում, դիզայնը մշակում և մի շարք այլ խնդիրներ ենք լուծում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ժամանակ առ ժամանակ տարածվող այն լուրերին, թե Հայաստանում McDonald's չի բացվելու, Չկոնիան պատասխանեց. «Ասեկոսեներին ուշադրություն չեմ դարձնում»։
McDonald's բացելու որոշումն ընդունված է, և արդեն հայտնի է առաջին հաստատության բացման օրը։ Չկոնիայի խոսքով` մեկ ռեստորանի շինարարության համար մոտավորապես 6 ամիս է պետք։
Հայաստանում McDonald's բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
Հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան Թբիլիսիում բացել է 90-ականներին։ Այժմ Վրաստանում արդեն մի քանի ռեստորան է գործում։ Գործարարը նաև Վրաստանում բացված Coca-Cola-ի գործարանի հիմնադիրն է և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերը։
Աղբյուրը` [url=http://sputnik.co.am/society/20160705/4192430.html]sputnik.am[/url]
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
14:03 30-01-2014
ԱՄՆ-ում McDonald`s-ի աշխատակցուհին սննդի հետ թմրադեղ է վաճառել
1252 դիտում
22:39 12-04-2014
McDonald’s-ի կտրոնի տեսքով միակ երիտասարդը աշխարհում
995 դիտում
15:19 13-11-2014
McDonald՛s-ը Ղազախստանում ռեստորան կբացի
Այս բաժնից
3367 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
2818 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3325 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը