89071 դիտում
19:02 05-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ` Արցախի Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամիավորումից. KS-ի տղերքը ցունամի են արել Ադրբեջանի գլխին
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ճիվաղներին արժանի հակահարված տվեցին Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամիավորման կրակային դիրքերի (KS-ի) սպաներն ու ժամկետային զինծառայողները, ովքեր մի իսկական ցունամի արեցին ազերի բորենիների նկատմամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները նշում էին. «Մեր միասնականությունը փրկեց մեզ ու ավելի դուխավորվեցինք, երբ իմացանք , որ ժողովուրդն էլ սարի նման կանգնած է մեր թիկունքին: Սպաներից շատ բան սովորեցինք, ինչի շնորհիվ էլ կարող ենք միանշանակ պնդել, որ մեզ մոտ սպայի և շարքային զինվորի միջև տարբերություն չկա. բոլորս մեկ բռունցք ենք: Մի ամանից ուտում ենք մի դուշի տակ էլ լողանում ենք: Մենք միայն կարոտում ենք մեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, ընկերներին և նրանց ուզում ենք ասել, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր խնդիրները, եթե ունենում ենք: Իսկ մեր խնդիրը, ժողովուրդ ջան, ձեզ կարոտելն է ու հավատացած ենք` դուք էլ մեզ եք կարոտում»:
Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
113147 դիտում
10:56 06-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Մարտակերտի պաշտպանական դիրքերից. իսկական առյուծները անառիկ են պահում առաջնագիծը
74125 դիտում
21:41 21-06-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ Հադրութի առաջնագծից․ առյուծ ու թագավոր տղերքը անառիկ են պահում սահմանը․ ՄԱՍ 2