33053 դիտում
23:42 05-07-2016
19-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 06-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 19-ամյա Սերգեյ Դալլաքյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում` Արծվի թևեր արձանի մոտ, դեպի Սևան ընթանալիս` իր վարած BMW մակնիշի 37 PP 037 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ, 65-ամյա Էդուարդ Բաբայանի վարած’ ВАЗ 2106 մակնիշի 09 ՍՕ 930 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Է. Բաբայանն ու նրա ուղևորուհի` համագյուղացի, 71-ամյա Ժասմեն Ծուղունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW-ի վարորդի` անդունդ գահավիժումը կանխվել է ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշի շնորհիվ:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Միրզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+