211652_close_icon
views-count2211 դիտում article-date 14:15 10-09-2016

Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 40-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 40-ի, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր ընդամենը 12 զոհի մասին։ Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացրել են 2 մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից , մեկը պայթուցիկ սարքով գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Մյուս ահաբեկչությունը երկրորդ մահապարտն իրականացրել է Nakhel Mall առևտրի կենտրոնի մոռ, որը գտնվում է Իրաքի նավթի նախարարության շենքից փոքր հեռավորության վրա։ Երկու ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Նմանատիպ նյութեր