211652_close_icon
views-count66676 դիտում article-date 10:51 06-07-2016

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ժամկետային զինծառայողներ տեղափոխող ԳԱԶ 33-081-ը (Սադկո) վթարի է ենթարկվել. կա 15 վիրավոր. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 33-081 (Սադկո) մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից 12-ը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ 3-ին՝ տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են: Կապանի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ռազմական ոստիկանությունն ու կայազորի քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: *** 13:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բոլոր զինվորները Կապանի բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո վերադարձել են զորամաս: Նրանց կյանքին և առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր