8466 դիտում
22:41 07-08-2016
Հուրի Գեբեշյան. Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։
«Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի։
Ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր այն բանի հետ, որ Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են։ Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- փաստեց նա։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում` մարմնամարզությունում Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Հուրի Գեբեշյանը։ Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2216 դիտում
16:25 06-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյան
5000 դիտում
20:12 11-08-2016
Հուրի Գեբեշյան. Ինձ հաջողվեց պատմություն կերտել Հայաստանի համար. տեսանյութ
3610 դիտում
16:28 18-04-2016
Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում