ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում դիպուկահարները 4 ոստիկանի են սպանել. տեսանյութ
Ամերիկյան Դալլաս քաղաքում դիպուկահար հրազենից արձակված կրակոցներից 4 ոստիկան է մահացել, հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել երեկ ոստիկանության աշխատակիցների կողմից 2 աֆրոամերիկացիների սպանելու հետ կապված բողոքի ցույցի ժամանակ:
Տեղի ոստիկանության պետ Դևիդ Բրաունի խոսքով՝ ցույցի ընթացքում վիրավորվել է 10 ոստիկան: Իսկ դիպուկահարներից կրակողները եղել են երկուսը: