211652_close_icon
views-count1832 դիտում article-date 14:21 08-07-2016

Վերահաստատվել է ՀՀ դատախազների` ՌԴ դատախազության ակադեմիայում վերապատրաստվելու պայմանավորվածությունը

ՀՀ դատախազության պատվիրակությունը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՌԴ դատախազության ակադեմիա: ՌԴ դատախազության ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիայի և ՀՀ դատախազության միջև իրականացվող ծրագրերի վերաբերյալ հարցեր, հստակեցվել են համագործակցության ուղղություններն ու ձևաչափը: Վերահաստատվել է ՀՀ դատախազների` ՌԴ դատախազության ակադեմիայում վերապատրաստվելու պայմանավորվածությունը: Երկուստեք ընդգծվել է ինչպես փորձի փոխանակման անհրաժեշտությամբ պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ մասնագիտական նյութերի, ուսումնասիրությունների, զեկույցների փոխանակման կարևորությունը: Կողմերը վստահություն են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները և համատեղ աշխատանքները կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն առավել արդյունավետ համագործակցության զարգացմանը: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր