9253 դիտում
19:11 08-07-2016
Ալավերդի քաղաքում մանկապարտեզներ են փակվել. «ասում են»՝ պատճառը բյուջեի ճեղքվածքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է, արտակարգ իրավիճակ է տիրում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ քաղաքում գործող նախադպրոցական ու արտադպրոցական բոլոր հաստատությունները՝ մանկապարտեզները, երաժշտական դպրոցներն ու գրադարանները, մասնակիորեն դադարեցրել են իրենց աշխատանքը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Մանկապարտեզներից միայն երկուսն են այս պահին գործում, էն էլ մեկական խառը խմբով: Իսկ թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները, որոնք Ալավերդու ամենամեծ թաղամասում՝ Սանահին-Սարահարթում են, կբացվեն միայն օգոստոսի 1-ից և կրկին 1-ական խառը խմբերով: Ստացվում է, որ մանկապարտեզ հաճախող մեր երեխաներին խնամելու են 1 հարկի տա՞կ»:
Նրանք նշեցին, որ Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը ասել է, թե համայնքի բյուջեում գրեթե փող չի մնացել, բյուջեն ճեղքվածք ունի և ինքն էլ մշակել է խնայողական մի ծրագիր, որի միջոցով ուզում է փրկել իրավիճակը:
Իսկ թե ում խնամքին են թողնելու աշխատող ծնողներն իրենց երեխաներին, անհայտ է:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+