2189 դիտում
16:20 08-07-2016
ՀՀ ՄԻՊ-ի առաջարկությունները ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունը վերաբերում է հարկային օրենսդրության ոլորտում առկա վիճակին, Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների գործընթացին, դրա վերաբերյալ հանրության եւ մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին, ինչպես նաեւ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ այդ գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Նշվածից բացի, ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Նախագծի կոնկրետ կարգավորումներին, որոնց վերաբերյալ հիմնական նկատառումները հետեւյալն են.
Նախագծով առաջարկվում է ավելացնել 120001-1000000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26ից դարձնելով 28%: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, եւ, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթեւանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում:
Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության եւ այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն. ՀՀ դրամը (…): Սահմանված 40 մլն. ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առեւտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը եւ նոտարը կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի իջեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչեւ 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում:
Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկայինգործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով եւվճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված հիմքերով եւ կարգով: Այնինչ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են մի շարք համանման իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջարկում ենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողների կամ հարկային գործակալների հարկային պատասխանատվությունը սահմանել այնպես, որ բացառվի հարկային եւ վարչական պատասխանատվության ենթակա որեւէ իրավասուբյեկտի՝ իրիրավական կարգավիճակով պայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը:
Օրենքի նախագծի վերաբերյալ Պաշտպանի բոլոր առաջարկություններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ [url=http://pashtpan.am/storage/files/news/pdf_6797188541_arm._____.pdf]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
13:19 29-03-2016
ՀՀ ՄԻՊ առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
1382 դիտում
19:22 02-09-2016
Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները
3394 դիտում
22:35 12-03-2016
Կառավարությունում շարունակվում են Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»