211652_close_icon
views-count28606 դիտում article-date 18:30 08-07-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները դեմ են, որ Մխիթարյանի պատճառով Մատան հեռանա թիմից

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն ցանկանում, որպեսզի թիմը բաժանվի կիսապաշտպան Խուան Մատայից: 28-ամյա իսպանացին կարող է ակումբը փոխել Ժոզե Մոուրինյոյի` գլխավոր մարզիչ նշանակվելու և իր դիրքում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու պատճառով: Մոուրինյոյի օրոք Մատան կորցրեց իր տեղը «Չելսիի» հիմնական կազմում և 2014թ. հունվարին 37 մլն ֆունտով վաճառվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, Մատային վաճառելու հեռանկարին խիստ բացասաբար են վերաբերվում մանկունյացիների խաղացողները:

Նմանատիպ նյութեր