211652_close_icon
views-count4862 դիտում article-date 21:14 15-09-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները երկրպագուին այցելել են նրա մահից 45 րոպե առաջ. ՖՈՏՈՇԱՐՔ

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Մարկուս Ռեշֆորդը, Ջեսի Լինգարդը, Էշլի Յանգն ու Թիմոթի Ֆոսու-Մենսան արձագանքել են մահացող երկրպագուի խնդրանքին և այցելել նրան մահից 45 րոպե առաջ: 73-ամյա Փեդդի Լաուրերը մանկունյանցիների թիմի հին երկրպագուներից է եղել և միշտ երազել է հանդիպել սիրելի ակումբի խաղացողների հետ: Նրա թոռը` Քեյլին, սոցցանցերում տարածել է իր պապիկի պատմությունը, որից հետո մանչեսթերյան ակումբի խաղացողները համաձայնվել են կատարել երկրպագուի երազանքը: «Մեր հավատը չէր գալիս, որ նրանք կարող են ժամանակ գտնել և կատարել մեռնողի վերջին ցանկությունը: Նրանք մեր տանը մոտ 30 րոպե մնացին և այդ ընթացքում մենք բազմաթիվ լուսանկարներ արեցինք, ինչպես նաև ինքնագրեր վերցրեցինք», պատմել է Քեյլին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր