211652_close_icon
views-count9292 դիտում article-date 09:22 09-07-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 4 ավտոմեքենա. կան վիրավորներ. օպերատիվ են գործել «Վահագնի» թաղամասի անվտանգության աշխատակիցները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Աշտարակի խճուղում` «Վահագնի» թաղամասի մոտ, բախվել են Երևան քաղաքի Կուրղինյան նրբանցքի 14 տան բնակիչ 26-ամյա Նարեկ Ավետիսյանի վարած BMW մակնիշի 34 TZ 798 համարանիշի, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի 24 տան բնակիչ 41-ամյա Անժելա Բդոյանի վարած Honda մակնիշի 34 ZM 035 համարանիշի, Երևան քաղաքի Խորենացու փողոցի 17 տան բնակիչ 35-ամյա Արսեն Բադալյանի վարած Peugeot մակնիշի 34 NV 443 համարանիշի, և Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա Հակոբ Խեբոյանի վարած УАЗ 469 մակնիշի 48 SS 579 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներին առաջինը օգնության են հասել «Վահագնի» թաղամասի Երկրապահի անվտանգության աշխատակիցները և 2 հոգի, այդ թվում մեկ անչափահաս երեխա, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները: Նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար ՃՈ աշխատակիցները անհրաժեշտ աշխատանքներ են կատարել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր