Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որն այրում է զարկերակի ճարպային պաշարիչները
Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք կանխարգելում են օրգանիզմում նիտրոզամինների ձևավորումը, ունեն հակաուռուցքային, հակամուտագենային, հակաօքսիդանտային ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը։
Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը։ Օրվա մեջ 2-3 կիվի, և մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի։ Այս ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը։
Ինչպես ենթադրում են սրտաբան բժիշկները, կիվիի պտուղները կարող են դառնալ ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը։ Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել։