211652_close_icon
views-count1623 դիտում article-date 14:58 10-07-2016

Հարավային Սուդանում բախումների հետևանքով 270 մարդ է զոհվել

Հարավային Սուդանում կառավարական զորքերի և ընդդիմության միջև բախումների հետևանքով առնվազն 272 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել 150 զոհի մասին, սակայն նշվել էր, որ զոհերի թիվը կարող է մեծանալ: Ըստ տեղի առողջապահության նախարարության տվյալների` զոհվածների թվում կա 33 խաղաղ բնակիչ: Նշենք, որ փ փոխհրաձգությունը կառավարական զորքերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև սկսվել էր մայրաքաղաք Ջուբայում` Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրի ելույթի ժամանակ:

Նմանատիպ նյութեր