211652_close_icon
views-count19142 դիտում article-date 17:14 10-07-2016

Արտակարգ դեպք Երևանի հաշվառման քննական բաժնում. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցած մոտցիկլավարի վթարի փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Գաջեգործների փողոցի 76 հասցեում գտնվող Երևանի հաշվառման քննական բաժնի տարածքում քննություն հանձնելու ժամանակ Honda մակնիշի մոտոցիկլետով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Քիշմիրյանը բախվել է լուսացույցին և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռ. Քիշմիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր