Չինական բժշկության մեջ թթենու տերեւներն ու պտուղներն օգտագործում են շաքարային դիաբետի ժամանակ
Պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերևները հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռեւս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել։
Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերեւները, ծառի արմատները, կեղեւն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։
Պտուղը պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամին C և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ։
Բնափայտն ամուր է, կիրառվում է շինարարության, ատաղձագործության, երաժշտական գործիքների արտադրության մեջ։