211652_close_icon
views-count32241 դիտում article-date 14:37 11-07-2016

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում. կարկուտը ծեծած տեղն է ծեծում. բնական աղետից հետո գյուղը մնացել է առանց հոսանքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 10-ին, հանրապետության մի քանի մարզերում տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի հետևանքով տուժել են նաև Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի բնակիչները: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Արմավիրի մարզպետարանը ոչ մի անգամ չի հետաքրքրվում գյուղի կյանքով: Քանի անգամ գյուղը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, չեն բարեհաճել նույնիսկ հետաքրքրվել: Գյուղը բնակեցված է եզդիներով և մենք ենք մեր հոգսերը հոգում: Երեկ բնական աղետի պատճառով մեծ վնասներ է կրել գյուղը և չգիտենք էլ՝ ում դիմենք: Մեր հույսը կառավարությունն է, թե չէ մարզպետարանը՝ մարզպետից մինչև հասարակ չինովնիկ միայն ամպագոռգոռ խոստումներ են տալիս, բայց սայլը տեղից չեն շարժում: Բազմաթիվ անգամ ջրատարները մաքրելու հարցով դիմել ենք նրանց, բայց, միևնույն է, ձայն բարբաբո հանապատի: Գալիս են՝ սին խոստումներ են տալիս ու օդի նման փչվում: Մեր հույսը կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ: Թե չէ հերթական անգամ գալու են ՝ լո-լո կարդան, մեր ականջներին «լապշա կախեն ու ջհանդամվեն գնան»: Ո՞վ է տեսել էս դարում մի հատ թեթև կարկուտից հետո ողջ գյուղը հոսանքազրկվի: Էրեկվանից հոսանք չունենք: Չեն էլ մտածում անգամ էդ հոսանքի հարցերը լուծեն: Գյուղապետին հարգելով ա, որ ծայրահեղ միջոցների չենք դիմում, թե չէ մենք էլ կարանք հելնենք, ճամփա փակենք և բողոքի այլ միջոցների դիմենք: Բայց ասում ենք, թող բանը դրան չհասնի, իսկ եթե համբերության բաժակը լցվի, գրոհելու ենք մարզպետարանը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր