211652_close_icon

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մեկ բեմում

views-count2075 դիտում article-date 16:46 11-07-2016
Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում առաջին անգամ անցկացված «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգի լավագույն մասնակիցները, Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ են ունեցել գալա-համերգով: Համերգի դիրիժորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վարչական շրջանների ղեկավարներ: Համերգային ծրագրի շրջանակում մայրաքաղաքի երաժշտական 10 դպրոցների 12 սաները նվագախմբի հետ կատարել են աշխարհահռչակ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ: Համերգի ավարտին ներկաները, որոնց թվում եղել են նաև բազմաթիվ երաժշտագետներ, նշել են, որ երեխաների կատարումները ոչնչով չեն զիջել արհեստավարժ երաժիշտներին:

Նմանատիպ նյութեր