5001 դիտում
19:30 11-07-2016
Երևանում «Հայանտառ»-ի անտառապահը Mercedes-ով բախվել է «3 ուղղություն» ՓԲԸ-ի հաշվապահի Nissan-ին. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ` հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 16:40-ի սահմաններում Սարի Թաղի 10 փողոցի բնակիչ, 45-ամյա Արամ Օհանյանը Տիգրան Մեծի և Նար Դոս փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 35 AR 412 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Լևոն Մինասյանի վարած Nissan Tiana մակնիշի, Վրաստանի Հանրապետության` RR 852 BB համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհի, Սարի Թաղի բնակիչ, 34-ամյա Սոնա Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Mercedes-ի վարորդ Ա. Օհանյանը աշխատում է «Հայանտառ» ՊՕԱԿ-ում` որպես անտառապահ, իսկ Nissan-ի վարորդ Լ. Մինասյանը` «3 ուղղություն» ՓԲԸ-ում ` որպես հաշվապահ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի