20640 դիտում
21:22 11-07-2016
Երևանում Առէկսիմբանկի վարկային մասնագետը` BMW-ով ավտովթարի հեղինակ. կա 3 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` այսօր` հուլիսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 01:50-ի սահմաններում Ա. Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ, 23-ամյա Լաերտ Դանիելյանը իր վարած BMW մակնիշի 80 DD 801 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոմիտաս պողոտայի բնակիչ, 23-ամյա Յուրի Եղիազարյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 AԼ 357 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս և նրա ուղևորներ` Երևանի բնակիչ, 23-ամյա Համլետ Հայրապետյանը, և Եղվարդ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սիմոնյանը, համապատասխանաբար, տեղափոխվել են երկուսը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, իսկ մեկը` Արմենիա բժշկական կենտրոններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Լ. Դանիելյանը աշխատում է Առէկսիմբանկում ` որպես վարկային մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+