1624 դիտում
23:03 11-07-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։
2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներն ավարտվել են և միացված են ցանցին: Զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ վերագործարկվել են Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող և Հրազդանի կիրճի՝ Սբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքների ոռոգման ցանցերը:
Խորհրդակցության շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում է վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, այս տարի նաև աշխարհազորայինների ընտանիքների 7-13 տարեկան երեխաների հանգստի կազմակերպումը մարզաառողջարանային ճամբարներում:
Ըստ այդմ, ծրագրի առաջին հերթափոխի շրջանակում 365 երեխա արդեն իսկ հանգստացել և վերադարձել է տուն, երկրորդ հերթափոխով էլ հուլիսի 9-ից 425 երեխա արդեն մեկնել է հանգստի: Նաև զեկուցվել է, որ աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից պարբերաբար այցեր են կազմակերպվում ճամբարներ, ուսումնասիրվում են երեխաների հանգստի պայմաններն ու մատակարարվող սննդի որակը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը, վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարել է պարբերաբար այցելել հանգստացող երեխաներին՝ տեղում ծանոթանալու նրանց առօրյային:
Նմանատիպ նյութեր
4020 դիտում
14:48 05-04-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման կատարումը
3303 դիտում
19:45 01-08-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել քաղաքացիների կրած վնասները
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»