4020 դիտում
14:48 05-04-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման կատարումը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Կարապի լճի հարակից մայթերի կանաչապատումն ու բարեկարգումը, ինչպես նաև տնտեսվարողների կողմից մայրաքաղաքի զբոսայգիների և ընդհանուր օգտագործման տարածքների մաքրումը: Հանձնարարվել է վերոնշյալ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում՝ հատուկ հսկողության տակ պահելով Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման պահանջների կատարումը:
Մայրաքաղաքի շատրվանների և ցայտաղբյուրների գործարկման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները կգործարկվեն Մայրության և գեղեցկության տոնի օրը` ապրիլի 7-ին:
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
23:03 11-07-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»