211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 12-ին

views-count2727 դիտում article-date 19:37 12-07-2016
մ.թ.ա. 100 թ. – ծնվել է Հուլիոս Կեսարը, Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ (մահ. մ.թ.ա. 44 թ.): 1536 թ. – մահացել է Էրազմ Ռոտերդամցին, հոլանդացի ականավոր հումանիստ գրող (ծն. 1466 թ.): 1776 թ. – Ջեյմս Կուկը սկսեց իր երրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: 1806 թ. – Նապոլեոն Բոնապարտը ստեղծեց Հռենոսյան միությունը: 1884 թ. – ծնվել է Մոդիլիանին, իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մահ. 1920 թ.): 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը հետ գրավեցին Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը: 2006 թ. – սկսվեց Երկրորդ լիբանանյան պատերազմը: 2011 թ. – Նեպտուն մոլորակը կատարեց մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն լրացավ նրա հայտնաբերումից հետո (սեպտեմբերի 23, 1846) նեպտունյան առաջին տարին:

Նմանատիպ նյութեր