2508 դիտում
17:42 12-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Լևոն Աղասյան. տեսանյութ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ մարզիկը աթլետ Լևոն Աղասյանն է (եռացատկ): Նա ծնվել է 1995 թվականին Կապան քաղաքում: Աղասյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Մարզադաշտում ներկաները կենտրոնացած էին Լևոնի վրա և ինչ-որ տեղ նաև համոզված, որ այս անգամ Աղասյանը կկարողանա ցատկել այնքան, որքան պետք է օլիմպիական նորմատիվ լրացնելու և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար:
Երբ մարզիչների հետ խոսում էինք Լևոնի մասին, բոլորը միաբերան ասացին, որ եռացատկորդը շատ աշխատասեր է, նպատակասլաց և գիտի, որ մեծ արդյունքների համար քրտնաջան աշխատանք է պետք: Մեր նկարահանումների ժամանակ Աղասյանը մեծ համբերությամբ ձգտում էլ լավ «կադր ստանալ»: Զրույցի ընթացքում մենք մեզ համար բացահայտեցինք, որ Աղասյանը շատ է սիրում գրքեր կարդալ և ինքնակատարելագործման մեծ ձգտում ունի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
18:28 13-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Լիլիթ Հարությունյան. տեսանյութ
2117 դիտում
16:27 15-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Գոռ Ներկարարյան. տեսանյութ
3663 դիտում
16:02 08-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Ամալիյա Շարոյան
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին