211652_close_icon
views-count2768 դիտում article-date 18:28 13-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Լիլիթ Հարությունյան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսը աթլետիկայի Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ արգելավազորդ Լիլիթ Հարությունյանն է: Նա ծնվել է 1993 թվականին Գյումրի քաղաքում: Աթլետիկայով զբաղվում է 13 տարեկանից: Լիլիթն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ, բայց օրեր անց միայն հաստատվեց նրա մասնակցության իրավունքը: Անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերի ընթացքում մենք առաջին անգամ արգելավազորդ կունենանք: Հարությունյանի անձնական մարզիչները ամուսինն ու սկեսուրն են: Մեր նկարահանումների ընթացքում Լիլիթին ուղեկցում էր ամուսինը, ով նույնպես աթլետիկայով է զբաղվել, սակայն հեռացել է մեծ սպորտից՝ աղջկան խնամելու համար, որպեսզի Լիլիթը շարունակի իր մարզական կարիերան:

Նմանատիպ նյութեր