211652_close_icon
views-count3714 դիտում article-date 16:02 08-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Ամալիյա Շարոյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հերթական հերոսը հեռացատկորդ Ամալիյա Շարոյանն է: Նա ծնվել է 1988 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 3 տարեկանից: Շարոյանը 7 մարզաձևերից սպորտի վարպետի կոչում ունի: Ամալիյան բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր աշխատանքի նկատմամբ, և երբ զրույցի էինք բռնվել նկարահանումների ժամանակ շեշտեց, որ աթլետիկան այն մարզաձևն է, որ ամենօրյա, հետևողական աշխատանք է պահանջում: Վերջինիս կարծիքով՝ Օլիմպիական խաղերին մասնակցելը երկարամյա աշխատանքի արդյունք է: Շարոյանը իսկական պրոֆեսիոնալի պես մոտեցավ մեր նկարահանումներին, երբեմն-երբեմն հուշելով, թե ինչպես ավելի հաջող կստացվի: Նա լուրջ, ծանրակշիռ, հավասարակշռված և նպատակասլաց անձնավորություն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր