211652_close_icon
views-count19329 դիտում article-date 18:47 12-07-2016

Բնության արհավիրքից անմասն չի մնացել նաև Զվարթնոց գյուղը. Գյուղացիները չգիտեն ինչպե՞ս են մարելու վարկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում նախօրեին՝ հուլիսի 10-ին, տեղացած ուժգին կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավի ձվի չափերից ավելի մեծ չափերի կարկուտը՝ քամու ուղեկցությամբ, հողին հավասարեցրեց գյուղացիների բերքը: Ընդամենը մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց այն: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում գյուղացիները ասում էին, որ իրենց միակ հույսը մոտ 4 հեկտար մակերես ընդգրկող և 300-ից ավելի տոննա կշռող ձմերուկի բերքն էր: Այդ հույսով վարկեր էին վերցրել, վարձակալել տարածք, սերմ գնել, ցանել և խնամել, սակայն կարկուտը ամբողջությամբ վնասեց բերքը, որը մեկ շաբաթ անց պետք է վաճառվեր: Թե հիմա ինչպե՞ս են փակելու այդ վարկերը , որ իրենց գրավները բանկերին չմնա և մյուս տարի նույնպես կարողանան վարկ վերձնել` նրանք չգիտեն: Բացի հողատարածքներից, վնասվել են նաեւ գյուղի տների տանիքները, ջարդ ու փշուր եղել մեքենաների ապակիներ և այլն: Գյուղացիները դժվարացան հիշել, թե նման ուժգնությամբ կարկուտ վերջին անգամ երբ է տեղացել գյուղում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր