Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 13-ին
1841 թ. – Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվեց համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվում է ռազմական նավերի շարժը:
1923 թ. – տեղադրվեց Հոլիվուդի առաջին նշանը` HOLLYWOOD մեծադիր տառերը:
1930 թ. – Ուրուգվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:
1933 թ. – մահացել է Նար-Դոսը, հայ նշանավոր գրող, արձակագիր, նշանավոր են նրա նովելները (ծն. 1867 թ.):
1936 թ. – ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը, արգենտինահայ բանաստեղծուհի:
1941 թ. – Չերնոգորիայում ապստամբություն սկսվեց ֆաշիստական կարգերի դեմ:
1942 թ. – ծնվել է Հարիսոն Ֆորդը, ամերիկացի ճանաչված դերասան:
1987 թ. – ծնվել է Եվա Ռիվասը, հայ երգչուհի, ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում «Apricot Stone» երգով։
2002 թ. – մահացել է Յուսուֆ Քարշը, կանադահայ հայտնի լուսանկարիչ (ծն. 1908 թ.):