211652_close_icon
views-count7842 դիտում article-date 17:41 13-07-2016

Երբ ապահովագրությունը բարեգործություն է. ՌԵՍՈ-ՋԱՀ համագործակցություն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, կարևորելով Ջավախքում հայապահպանության խնդիրը, «Ապահով ՋԱՀ» բարեգործական ծրագրի շրջանակներում հանդես են գալիս համատեղ ծրագրով, որը թույլ է տալիս սպառողներին օգտվել միջազգային ստանդարտներին համապատասխան ապահովագրական ծառայությունից և միաժամանակ դառնալ բարերար՝ նպաստելով Ջավախքում հայապահպանությանն ու բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Այսուհետ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի միջոցով ՌԵՍՈ-ում կնքված ապահովագրական պայմանագրով սահմանված վճարի մի մասը «Ապահով ՋԱՀ» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ամսվա վերջում ընկերությունը կհատկացնի Ջավախքում զարգացման ծրագրերի իրականացմանը: Ծրագիրը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս ոչ միայն դառնալ բարերար, այլ նաև օգտվել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության կողմից երաշխավորվող մի շարք առավելություններից՝ բարձրակարգ սպասարկում, շուկայական լավագույն գին և ապահովագրական լավագույն պայմաններ: Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր նախասրահում գտնվող «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գրասենյակ (հեռ.՝374 77/55 14 11 17) կամ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ (Էլիտ Պլազա, 11 հարկ, հեռ.՝ 374 (10) 52 20 26): Հիշեցնենք, որ սա «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության առաջին մասնակցությունը չէ ՋԱՀ-ի բարեգործական ծրագրերում. միայն վերջերս՝ հունիսին, ՌԵՍՈ-ն Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրին է փոխանցել 2.500.000 դրամ: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ապաքաղաքական, շահույթ չհետապնդող կառույց է, որը Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով նախաձեռնում և իրականացնում է մի շարք միջոցառումներ ու ծրագրեր: «Ապահով ՋԱՀ»-ը իր ուրույն տեղն ունի այդ ծրագրերի շարքում, որի նպատակն է տարբեր կազմակերպությունների հետ համատեղ գործընկերությամբ կայուն ֆինանսական մուտքեր ապահովել հիմնադրամ և շարունակական աջակցություն ցուցաբերել ջավախահայությանը:

Նմանատիպ նյութեր