211652_close_icon
views-count2209 դիտում article-date 18:12 13-07-2016

Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ում ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակում էր: Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ՝ հայոց ազգային գաղափարախոսության և նժդեհյան հայրենասիրական դասերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր խոսքում կարևորել է հայապահպանության և ազգային ինքնագիտակցության պահպանման գործում Հայկական երկու պետականությունների շուրջ համախմբման գործոնն ու հայրենակերտումը, որը յուրաքանչյուր հայորդուց պահանջում է այդ առաքելության հարցում սեփական դերի և անձնվիրության անհրաժեշտության գիտակցում: Թեմատիկ դասախոսությունից հետո, ճամբարականները հնարավորություն են ունեցել հասարակական-քաղաքական, տնտեսական բնագավառներում և Սփյուռքում հայապահպանության ուղղությամբ տարվող պետական քաղաքականության վերաբերյալ հարցեր ուղղելու ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահին: «Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ, սակայն մեզ համար սրբացած արցախյան հողում առաջին անգամ է կայանում նման հանդիպում, որը շատ ոգևորիչ է: Այստեղ վերստին համոզվեցի, որ հայության համար կարևորագույն հարցերում անկախ տարիքային տարբերություններից, սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում, որոնք վերաբերում են ազգային գաղափարախոսությանը, քրիստոնեական, ընտանեկան արժեքների պահպանմանը, կրթության դերի կարևորությանը: Այս բանակումը ևս մեկ վկայություն է առ այն, որ ապրիլյան պատերազմը, ոչ միայն չի ընկճել հայությանը, այլև համախմբել է հայ երիտասարդությանն Արցախի շուրջ: Նմանատիպ միջոցառումներին ականատես լինելով, համոզված ենք, որ մեր երիտասարդնրն իրենց հայրերի և ավագ եղբայրների սուրբ գործի արժանի շարունակողներն են»,-ասել է Է. Շարմազանովը: Նշենք, որ Երևանի պետական համալսարանի ուսանողական 3-րդ ռազմական բանակումը՝ Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի և Ջավախքի շուրջ 120 երիտասարդների ընդգրկմամբ մեկնարկել է ընթացիկ տարվա հուլիսի 12-ից և կշարունակվի մինչև հուլիսի 18-ը: Բանակումի ընթացքում նախատեսվում է մասնակիցներից կազմված՝ ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների միջև մրցակցային սկզբունքով անցկացնել ռազմագիտական գործնական պարապմունքներ՝ կրակային, մարտավարական, ֆիզիկական, և այլ պատրաստության, ինչպես նաև ինտելեկտուալ, մարզական, մշակութային մրցումներ, թեմատիկ դասախոսություններ, թիմային աշխատանքներ, սեմինար-քննարկումներ և ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր