211652_close_icon
views-count10342 դիտում article-date 22:43 02-06-2017

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել դասախոսությամբ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը նոր սերնդի դաստիարակության հարցում կարևորել է ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու տարածումն է: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահին: ‹‹Այսօր մեր ազգային ներուժը պետք է կենտրոնանա ուժեղ Հայաստանի Հանրապետության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախի հարցի հայանպաստ ու արդարացի լուծման վրա: Մենք շարունակելու ենք պայքարն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար եւ վճռական ենք բոլոր խորհրդարանական վեհաժողովներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Ստրասբուրգ, Ժնեւից մինչեւ Աթենք, պաշտպանելու Արցախի քաղաքացիների ազգային ու պետական շահը ››,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր