211652_close_icon
views-count3418 դիտում article-date 11:41 14-07-2016

«Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որ շատ էր սիրում»․ Ադրիանո Չելենտանո

Ադրիանո Չելենտանոն իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կլաուդիա Մորիի հետ ծանոթացել է «Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 1964 թ. հուլիսի 14-ին նրանք գաղտնի պսակվել են Գրոսետո քաղաքի Սբ. Ֆրանցիսկի եկեղեցում: Կլաուդիան զբաղեցնում է Clan Celentano ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Նրանք ունեն երեք երեխա՝ Ռոզիտան, Ռոզալինդան ու Ջակոմոն։ Ջակոմոն երգիչ է, Ռոզալինդան՝ կինոդերասանուհի: 2004 թ. նոյեմբերին ծնվել է Ջակոմո Չելենտանոյի որդին՝ Սամուելեն, ով ներկայումս Ադրիանոյի ու Կլաուդիայի միակ թոռն է։ Չելենտանոն հետաքրքրվում է ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին. 2008 թ. նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգում։ Չելենտանոյի հոբբին ներկայումս շարունակում է մնալ ժամացույցների վերանորոգումը: Երգիչն զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ։

Նմանատիպ նյութեր